Հոսպիտալացման հերթում գտնվողներ` 471, ազատ մահճակալներ` 285. բուժաշխատող
Բուժաշխատող Ամալյա Մանուսաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Առավոտվա դրությամբ հոսպիտալացման հերթում գտնվողներ - 471
Ազատ մահճակալներ - 285
Այսօր՝ 2704 նոր դեպք
Շնորհավորում եմ հարգելի հայրենակիցներ, ձեր նպատակին հասել եք, առողջապահական համակարգը կոլապսի մեջ է 🤷♀️ Դա նշանակում է, որ չեք կարողանալու ստանալ պատշաճ բժշկական օգնություն, տներում մահանալու են մարդիկ, ովքեր եթե հիվանդանոցում լինեին, կփրկվեին: Իսկ արհեստական շնչառության սարքերից անջատվելու են առավել մեծահասակները, որովհետև ավելի երիտասարդները փրկվելու ավելի մեծ շանսեր ունեն🤷♀️ Չէ չեմ ասում դիմակներ դրեք, հասկացողները վաղուց դնում են, իսկ հասկանալու օրգանից զրկվածների հետ անիաստա✌️
23 Հոկտեմբեր, 2020 19:00
1716
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամի ենթատեսակ
12 Հոկտեմբեր, 2025 15:47
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
26 Հունիս, 2025 12:12
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել բարդություններից խուսափելու համար
25 Հոկտեմբեր, 2024 15:48