ԱՄՆ-ը այսօր կհայտարարի Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին․ Reuters

Միացյալ Նահանգները այսօր մտադիր է հայտարարել Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին՝ հաղորդում է Reuters-ը։
Գործակալության աղբյուրի տվյալով՝ փաթեթում կներառվեն հակատանկային հրթիռային համալիրներ, այդ թվում՝ TOW և Javelin, ականազերծման միջոցներ և Patriot զենիթահրթիռային համալիրների զինամթերք:
Նշվում է, որ ավելի վաղ ամերիկյան իշխանությունները խոստովանել էին, որ թյուրիմացության պատճառով սխալ են գնահատել Կիևին փոխանցված սպառազինության մի մասի արժեքը, որն ուռճացված է եղել մոտ 6,2 մլրդ դոլարով: Այժմ ԱՄՆ-ը ձեռնամուխ է լինում Ուկրաինային այդ գումարի չափով ռազմական օգնություն տրամադրելուն:
08 Օգոստոս, 2023 15:30
846
Առանց ԱՄՆ-ի օգնության, Ուկրաինան ստիպված կլինի որոշել, թե որ քաղաքները պահի. Պենտագոն
21 Փետրվար, 2024 20:37
ԱՄՆ-ը հրաժարվել է հրապարակել ուկրաինական բանակի կորուստների տվյալները
02 Մայիս, 2023 21:55
Ռուսաստանի ԶՈւ-ն «Օնիքս» գերձայնային հրթիռներով ոչնչացրել է Օդեսայում ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացված զենքերով ու զինամթերքով անգարը
01 Մայիս, 2022 18:45