Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման վտանգը. ինչպես խուսափել
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`
- վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.
- նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
- ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում.
- կատարել չոր խոտի, խոզանի այրում.
- բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ.
- թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:
Նկատված հրդեհի կամ ծխի դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 911 հեռախոսահամարին:
10 Օգոստոս, 2023 17:02
1083
Մարտի 4–5-ին տեղի կունենա երկօրյա բանախոսություն՝ «Ինչպես լինել ակտիվ քաղաքականության մեջ իբրև քրիստոնյա» թեմայով
02 Մարտ, 2026 17:51
5-1. Հայաստանի հավաքականը առաջին գոլն է ուղարկել Վրաստանի դարպասը
23 Մարտ, 2025 19:13
«Աղբի անձրև», 12 հատ խաղողի հատիկ, այցելություն գերեզմանոցներ. ինչպես են նշում Ամանորը տարբեր երկրներում
01 Հունվար, 2025 16:46
Խիստ պատիժ՝ վարժական հավաքներից խուսափելու համար. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
02 Հոկտեմբեր, 2025 23:53
Խոշոր տուգանքից մինչև ազատազրկում. վարժական հավաքներից խուսափելու պատիժը կխստացվի. տեսանյութ
15 Մայիս, 2025 19:01
Ինչպես խուսափել սոցցանցերի միջոցով կատարվող հափշտակություններից
10 Սեպտեմբեր, 2021 02:30