ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հյուրընկալվել էին հայազգի հանրահայտ ֆուտբոլիստներ Ալեկո և Անդրանիկ Էսկանդարյանները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Քննարկվել են ՀՖՖ-ի և MLS-ի միջև համագործակցության, նաև ԱՄՆ-ում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների զարգացման հեռանկարները:

Ալեկո Էսկանդարյանը ներկայումս զբաղեցնում է MLS-ի՝ ֆուտբոլիստների զարգացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, ժամանակին հանդես է եկել «Դի Սի Յունայթեդ», «Տորոնտո», «Ռեալ Սոլթ Լեյք Սիթի» և այլ ակումբներում, խաղացել է ԱՄՆ մինչև 21 տարեկանների և ազգային հավաքականներում:

Նրա հայրը՝ Անդրանիկ էսկանդարյանը, հայազգի եզակի ֆուտբոլիստներից է, ով հանդես է եկել աշխարհի առաջնությունում: Էսկանդարյանն Իրանի հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի 1978 թ. առաջնությանը:

780