Այսօր՝ հոկտեմբերի 23-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանի ճեպազրույցը։

 

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց ռազմաճակատում տիրող իրավիճակը.

 

«Ադրբեջանական զինված ուժերը վաղ առավոտից շարունակում են հարձակողական գործողությունները՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով: Օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրերը՝ այդ թվում Մարտակերտ քաղաքը հարակից բնակավայրերով, և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով: Երեք արկ Բերձորի տարածաշրջան...Հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել ենք գրոհել Որոտանի ուղղությամբ, որոնք հետ են շպրտվել...Ընդհանուր առմամբ, լարվածությունը պահպանվում է...Ես մշտապես նշել և նշում եմ հարգելիներս. մեր հաջողությունները հաստատուն են: Պատերազմը լարված է: Պատերազմը ծանր է...Մեր ԶՈւ-երը լիովին տիրապետում են իրավիճակին»:

370