Պետքարտուղար Պոմպեոյի՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Մնացականյանի ու Բայրամովի հետ հանդիպումներից հետո ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Այսօր Վաշինգտոնում պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հանդիպումներ ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ինչպես տեղեկացնում է 1lurer.am-ը, պետքարտուղար Պոմպեոն ընդգծեց բռնությունների դադարեցման և քաղաքացիական բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը: Նաև կարևոր համարեց, որ կողմերը սկսեն առարկայական բանակցություններ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Բանակությունները, ըստ Պոմպեոյի, պետք է հիմնված լինեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքերի վրա, որոնք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, տարածքային ամբողջականությունը, իրավահավասարությունը և ժողովուրդների ինքնորոշումը»:

Այս մասին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

4395