Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 07։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 24/15 շենքի երկրորդ հարկի պատուհանից ծուխ է նկատվում։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Պլազա» բիզնես կենտրոնի սերվերային սենյակում, և այրվել են սերվերային պահարանի մալուխները։  Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։  

283