Այսօր ներդրումների ներգրավման մեր ծրագրում կան այնպիսի տերմիններ, որոնք երբևիցե չեն եղել, օրինակ՝ գլոբալ 500 ընկերություններին, լավագույն բրենդներին Հայաստան բերելու աջակցություն:  

«Այսինքն՝ նման լեքսիկոն երբևէ չի եղել՝ հաշվի առնելով, որ Հայաստանը այսօր զարգացվածության այլ մակարդակում գտնվող երկիր է, այս տարվա մեր Համախառն ներքին արդյունքը մեկ շնչին բաժին ընկնող կանցնի 8 հազար դոլարը, որը կրկնակի ավելի է, քան  2020 թվականին»,- ասաց նա:

Անդրադառնալով ցորենի արտադրությանը և գներին՝ Վահան Քերոբյանն ասաց, որ կառավարությունը ցորեն աճեցնողներին արդեն իսկ խոշոր աջակցություն է տվել:

«13 հազար հեկտար ավելի ցանքատարածություն է մշակվել, և կառավարությունը սուբսիդավորել է ամեն հեկտարի համար որոշակի գումար, այդ գումարը էական նշանակություն ունի նաև այսօրվա ֆերմերների եկամտաբերության մեջ: Մեր խոսակցությունները ցույց են տալիս, որ թեև գներն ընկել են, բայց հաշվի առնելով մեր աջակցության ծավալը, ֆերմերները այնուամենայնիվ եկամտաբեր են աշխատել»,- ասաց նա:

566