Օգոստոսի 19-ին հաղորդվել էր Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 67-րդ կմ-ին տեղի ունեցած ինքնավթարի մասին: «Օպելը» դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակին և կողաշրջվել:

Օգոստոսի 24-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ բուժօգնության տեղափոխված վարորդը` Երևանի բնակիչ, 1995 թ. ծնված Սարգիս Քոչարյանը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

358