Երևանի ընտրություններում «քաղաքական ուժերից» մեկին աջակցած Ռուբեն Վարդանյանը երեկ մանր խուլիգանությամբ փորձեց հայ ժողովրդին հիմարացնել, ինչպես հետևողականորեն անում են իր հովանավորած հայաստանյան վարձու «քաղաքական ուժի» կաղկանձող ներկայացուցիչները:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ մանրամասնելով՝ պարզվում է՝ Լիխտենշտեյնի արքայազն Մայքլ/Միխայելը, որին վկայաբերել է Ռուբեն Վարդանյանը, գահը/թագը ժառանգողների հերթում 40-րդն է։

«Նրա 39 եղբայրները, քույրերն ու զարմիկները պիտի հրաժեշտ տան իրենց երկրավոր կյանքին կամ հրաժարվեն գահից, որ այն անձը, ում մասին այդքան խրոխտ ազդարարում էր Ռուբեն Վարդանյանը, միապետ դառնա:

Ձեզ բոլորիդ ոչ թե ճոպանուղի է պետք, այլ ուղեղ… Ձեր Լավրովի ասած дебилы бл…»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորին Վսեմություն Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը պատրաստակամություն է հայտնել ղեկավարել մարդասիրական օգնության օդանավը դեպի պաշարված Լեռնային Ղարաբաղ և լինել Ազնավուր հիմնադրամի կողմից դեպի տարածաշրջան սնունդ և դեղորայք տեղափոխող օդանավում:

714