ՊՆ խոսնակը հերքել է լուրերն առ այն, թե այսօր քաշքշուկ է տեղի ունեցել ՊՆ տեղակալի և անհետ կորած ու զոհված ծնողների միջև

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հերքում է մամուլում հրապարակված լուրերն առ այն, որ այսօր քաշքշուկ է տեղի ունեցել ՊՆ տեղակալ Արման Սարգսյանի ու անհետ կորած ու զոհված ծնողների միջև:
Նա, մասնավորապես, ասել է. «Քաշքշուկի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ծնողները հանդիպել են ՊՆ տեղակալ Արման Սարգսյանի հետ, այժմ ընթացքի մեջ է վարչության պետի հետ հանդիպումը: Պաշտպանության նախարարի տեղակալը ծնողներին հայտնել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ»:
31 Օգոստոս, 2023 00:01
487
Զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին հայտնաբերվել է կախված վիճակում. ՔԿ-ն մանրամասներ է հրապարակել
14 Նոյեմբեր, 2024 15:45
Զինծառայող Աղասի Դալլաքյանի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ
14 Հոկտեմբեր, 2024 16:16
Զինծառայող է․ Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը. ՔԿ
04 Սեպտեմբեր, 2024 16:40