
Արցախյան պատերազմից հետո Հայաստան վերադարձած ու թիկունքում շատ կարևոր հումանիտար աշխատանքով զբաղվող մի հրաշալի զույգ բավականին հետաքրքիր միջադեպի մասին պատմեց, որին բախվել են Մինսկի օդանավակայանում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էոջւմ գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
« Նստեցման կտրոնները վերցնելուց հետո, ինչպես կարգն է, մուտք են գործել Երևան թռչող ինքնաթիռի նստեցման գոտի (գեյթ)։ Հավաքված հայերի խմբին է մոտեցել հայախոս մի տղամարդ, որի հարցուպատասխանը մեր հայրենակիցներից մեկին ի սկզբանե տարօրինակ է թվացել, ու կասկածել է, որ մոտեցած տղամարդը իրականում հայազգի է կամ ընդհուպ ներկայիս իշխանություններին ընդդիմադիր մեկը, թեպետ խոսել է հայերենով․
Սկսել է հարցից, թե Հայաստան եք թռնո՞ւմ․․․
Մեր հայրենակիցը զարմացած պատասխանել է՝ եթե հայերով նստեցման գոտում են ու ինքնաթիռ են նստում, ուրեմն Երևան են թռչում։
Հաջորդիվ հարցախույզն ավելի տարօրինակ է եղել։ Տարիքով մի կնոջ հարցրել է, թե ինչու է այս սարսափելի պատերազմական շրջանում Հայաստան թռչում, երբ պատերազմ է, երբ "Նիկոլ Փաշինյանը կործանել է երկիրը" և այլն․․․ Կինը միամտաբար պատասխանել է, թե գնում է որդու թե թոռան համար, ով առաջնագծում է։ Սկսել է հետաքրքրվել՝ ինչ է անում առաջնագծում՝ հրետանավո՞ր է, տանկի՞ստ է, հետախո՞ւյզ է։ Միամիտ կինը տվել է նաև հաջորդ պատասխանը՝ հրետանավոր ․․․ Մեր աչալուրջ հայրենակցուհին ավելի ու ավելի է համոզվել, որ գործ ունեն ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակցի հետ ու հորդորել է տիկնոջը այլևս չպաստասխանել նրա հարցերին․․․
Սակայն այդքանից հետո էլ տղամարդը չի սահմանափակվել իր արածով․ սկսել է հորդորել, որ հայերը չգնան Հայաստան, հանգանակություն չանեն Հայաստան հիմնադրամին, ինքը մի երկու տասնյակ միլիոնի արել է, տեղ չի հասել, "իշխանությունները բոլոր փողերը ուտում են", սարսափեցնել առաջնագծի պատմություններով․․․
Ապա, նկատելով, որ իր հետ այլևս կոնտակտի մեջ մտնող չկա, հեռախոսի կամերան միացրած, նստեցման գոտում հավաքվածներից ցուցադրելով, լայվ թե տեսագրությամբ սկսել խոսել, թե հարազատի թաղման է մեկնում, պատերազմում մահացել է, մի սարսափ է և այլն, և այլն․․․ Բացի կողքինների վրա հոգեբանորեն ազդելու փորձից, մեր հայրենակիցը կարծում է, որ այդպես նաև հաշվետվություն է ներկայացրել "կենտրոնին"․․․
Պատմածը ուշադրությունս գրավեց, որովհետև պատերազմից հետո թշնամու թիրախներից մեիկը Սփյուռքից Հայաստան վերադարձող մեր եղբայրների ու քույրերի ճանապարհը փակելն է, Հայաստան հիմնադրամի հանգանակությունները խզելը․․․ նՊարբերաբար բարձրացնում է Լիբանանից, Սիրայից, անգամ Ֆրանսիայից Հայաստան ու Արցախ եկող "վարձկանների" մասին՝ ակնկալելով, որ կոնկրետ երկրներ կփակեն հաղորդակցությունը հայերի վերադարձի համար։ Բայց տեսնում են, որ ոչ մեկ դա չի անում ու ստիպված իրենք են գործի անցել․․․
Հայերենին տիրապետող գորխակալներին տարբեր երկրներ թռցնելու պատրվակի տակ, ակնհայտորեն ուղարկում են դեպի Հայաստան թռիքչի նստեցման կամ տրանզիտ գոտիներ, որպեսզի խուճապ, հուսահատություն տարածեն, հորդորեն չգնալ, չօգնել Հայաստանին։
Հետագայում նրան չեն տեսել ինքնաթիռում...
Այն որ թշնամին այս տարիներին պատրաստել է հայերենին տիրապետող մասնագետների մի ահռելի քանակություն, դրա մասին գիտեինք։ Այն որ այդպիսիները սոցիալական ցանցերում մեր ընկերների ու նրանց ընկերների նշարքերում ներդրվել է ու գրառումներով, գովազդի տակ դրված հայալեզու նւյութերով փորձում է ներթափանցեկ մեր տարածություն, դա էլ ակնհայտ է։ Առաջնագծում, ըստ որում ամենաթեժ հատվածներում գտնվող հարազատներից, ընկերներից, հրամանատարներից առնվազն երեքը պատմել են, որ աչքով են տեսել հարձակվող հրոսակախմբերում հայերենին տիրապետող թուրքերի, որոնք որևէ հերոսացած զինվորի, սպայի հեռախոսով փորձել են զանգել իրենց, առկա կոնտակտներով կապվել անգամ զինվորների ընատնքիների հետ, հոգեբանորեն ճնշել։ Առաջանգծում այս ամենի մասին լավ գիտեն, որովհետև փորձել են անգամ հայերեն հարայ հրոցներով խուճապ տարածել և այլն։
Ու եթե առաջնագծում գիտեն թշնամու այս մարտավարության մասին, արժեք, որ թիկունքում գտնվողներս՝ Հայաստանում թե սփյուռքում նույնպես ուշադիր լինենք, տեսագրենք, ձայնագրենք, լուսանկարենք նման գործալակներին, այն փոխանցենք իրավապահներին,
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։
Ուշադիր եղեք, սիրելի եղբայրներ ու քույրեր, որ ժամանում եք արտեկրից Հայաստան։ Ուշադիր եղեք ձեր հետ զրույցի բռնվող ու Արցախյան պատերազմ քննարկող յուրաքանչյուրի հանդեպ։ Հիշեք, որ այդ պահին էլ պետք է հավատալ միայն պաշտոնապես տրված տեղեկատվությանը, քանի որ փաստերը ցույց են տալիս, որ ձեր զրուցակիցները կարող են լինել ոչ ամենևին հայերը։
Դուխով, խելքով, #ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ։
Անչափ շնորհակալ եմ այս ամենը նկատած ու փոխանցած մեր քույր-եղբայրներին»։
ՏԱՐԱԾԵԼ, ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼ, ԶԳՈՒՇԱՆԱԼ ՈՒ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԱԱԾ-ԻՆ Արցախյան պատերազմից հետո Հայաստան վերադարձած ու թիկունքում շատ...
Опубликовано Styopa Safaryan Суббота, 24 октября 2020 г.