Կառավարության  այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստի չզեկուցվող հարցերի ժամանակ հավանություն տրվեց «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված ներդրումային ծրագրին և համաձայնություն տվեց «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է  «Բերքլի Քեփիթլ»-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի տարածքում իրականացվելիք ներդրումային ծրագրին «Գոլֆի ակումբի և ակադեմիայի հիմնում» ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։

Սույն ծրագրի շրջանակներում «Բերքլի Քեփիթլ» ընկերությունը նախատեսում է կազմակերպել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի և Արտաշատի պատմական հուշարձան-համալիրի մոտակայքում գոլֆի ակումբի և ակադեմիայի, ինչպես նաև կից հանգստի և բնակելի գոտիների կառուցում:

Նախագծի համար ընտրված հողատարածքը գտնվում է Փոքր Վեդի գյուղից 0․7 կմևՄ2 մայրուղուց 0․6 կմ հեռավորության վրա: Մայրաքաղաքից հեռավորությունը 41 կմ է։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել՝

  • գոլֆի ակումբ` բազմաֆունկցիոնալ մասնաշենքով և խաղադաշտերով,
  • գոլֆի դպրոց (ակադեմիա)՝ մարզադաշտերով և մարզահամալիրով,
  • հյուրանոցային համալիր,
  • մեծահասակների հանգստյան տուն,
  • մանկապատանեկան ամառային ճամբար - հյուրանոց,
  • մարզահամալիր՝ իր հյուրանոցով, ֆուտբոլի դաշտերով և թենիսի կորտերով,
  • բարձր և միջին կարգի բնակելի շենքեր և առանձնատներ,
  • ծառայողական բնակելի թաղամաս,
  • ադմինիստրատիվ, համայնքային և կոմերցիոն նշանակության շենքեր,
  • համալիրին ենթակա արտադրական, պահեստային կառույցներ,
  • այգիներ:

Սույն նախագծի իրագործմամբ ակնկալվում է մարզում՝ շինարարության ծավալների էական աճ՝ նախագծի շրջանակներում շինարարական աշխատանքների իրականացման ողջ ընթացքում, նոր իրացման շուկայի ստեղծում գյուղատնտեսական արտադրանքի համար, զբոսաշրջության խթանում (ակնկալվում է տարեկան միջինում 50-64 հազար զբոսաշրջիկ), նոր աշխատատեղերի ստեղծում,  պետ․բյուջե հարկային մուտքերի ավելացում

Կապիտալ ներդրուﬓերի ընդհանուր գումարը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 172 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրի իրականացման շրջանակներում կստեղծվի մշտական 180-200 աշխատատեղ։

 

 

383