Հունիսի 14-ին Արարատ գոլֆի ակումբում տեղի է ունենալու Business YereFun ոչ ստանդարտ բիզնես նեթվորքինգ միջոցառումը, որն իր հարկի ներքո է հավաքելու բիզնես սեփականատերերի, տնօրենների և տարբեր ոլորտների թոփ մենեջերների՝  խթանելու բիզնես համագործակցության և արդյունավետ նեթվորքինգի զարգացմանը։ 

Միացի՛ր և նեթվորքի՛ր գոլֆ խաղալիս։ 

Altezza By Armenian Helicopters-ում ապրիլի 6-ին տեղի ունեցած Linkedin Local Yerevan-ի գրանցած հաջողություններից հետո Targeting ընկերությունը նախաձեռնել է նոր բիզնես նեթվորքինգային միջոցառում, որն իր ոճով և բովանդակությամբ լինելու է անմիջական, բայց շատ գործնական։

Այս միջոցառումը կանաչ դաշտ է ապահովելու գործարարներին համագործակցության և արդյունավետ նեթվորքինգի ընդլայնման, իրենց կապերը ամրապնդելու և առկա հնարավորություններից օգտվելու համար։

Business YereFun միջոցառմանը ելույթ են ունենալու բիզնես ոլորտում հաջողած մասնագետներ և ներկայացնելու են բիզնես տրանսֆորմացիայի հիշարժան քեյսեր՝ ընդգծելով բիզնեսի հիմնական այս գործառույթները․

✔️օպերացիոն մենեջմենթ

✔️մարքեթինգ

✔️ֆինանսներ

✔️մարդկային ռեսուրսներ

✔️վաճառք

 Հավատրիմ մնալով Linkedin Local Yerevan-ի գաղափարախոսությանը, Targeting-ի թիմը ևս մեկ անգամ հնարավորություն է ապահովում օգտակար կապեր ստեղծելու և նեթվորքինգից առավելագույնը քաղելու նպատակով։
 

Ի դեպ, Business YereFun նեթվորքինգ միջոցառման հասույթի 10 տոկոսը ևս ուղվելու է երկու սոցիալական ծրագրերի աջակցմանը՝ «Ապրիլ նախաձեռնություն» և «Առաջին օգնության դասընթաց ու դեղատուփ Սյունիքի մարզի սահմանային ընտանիքներին»:

 

Միջոցառումը գոլֆի շուրջ արդյունավետ և անակնկալներով լի երեկո է ապահովելու գործարար համայնքին։ Մինչև մայիսի 21-ը նախավաճառքի փուլում կարող եք ամրագրել Ձեր տոմսը հատուկ գնով https://linkedinlocalevn.com/registrations/։ 

Հետևե՛ք Linkedin Local Yerevan-ի սոցիալական մեդիային (https://www.facebook.com/LinkedInLocalYerevan)՝ միջոցառման հետագա մանրամասներին տեղեկանալու համար կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +3749033321։

 

527