Լեգենդար գոլֆիստը հաստատել է Թրամփի նախկին հարսի հետ սիրավեպը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայտնի գոլֆիստ Թայգեր Վուդսը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին հարսի՝ Վանեսա Թրամփի հետ սիրավեպը՝ համատեղ լուսանկարներ հրապարակելով սոցցանցներում, գրում է Daily Mail-ը:
«Սերը ճախրում է օդում, և կյանքն ավելի լավն է, երբ դու կողքիս ես: Ցանկանում եմ կյանքը քեզ հետ ապրել», - լուսանկարներին կից գրել է նա:
Լուսանկարները մեկնաբանել է Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկան. «Այնքան ուրախ եմ ձեզ համար»:
47-ամյա Վանեսա Թրամփը 2005-ին ամուսնացել է Դոնալդ Թրամփ կրտսերի հետ: Նրանց ամուսնությունը տևել է 13 տարի:
24 Մարտ, 2025 12:34
253