Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միացել է քարոզարշավին: Նա Տիգրան Ավինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցող թիմի անդամների հետ միասին առավոտյան շրջել է Հյուսիսային պողոտայով, ապա թիմը մետրոյով ուղևորվել է Շենգավիթ վարչական շրջան:

Լրատվամիջոցների հետ զրույցում Սիմոնյանը նշել է, որ ճիշտ չի համարում քարոզարշավը վերածել ԼՂ հարցի քննարկման։

Սիմոնյանի խոսքով՝ իրենք ԱԺ-ում ու այլ տեղերում բազմիցս խոսում են ԼՂ խնդրի մասին:

Վերջինիս կարծիքով՝ Երևանի քաղաքապետի թեկնածուների մեծ մասը «մարիոնետի» կարգավիճակ ունեն։

«14 մասնակից կա, հանած մեկ, երկու, երեքին, նրանք բոլորն աշխարհաքաղաքական վեկտոր են առաջ տանում, մեծ մասամբ, ցավոք սրտի, «մարիոնետի» կարգավիճակ ունեն»,- ընդգծել է Սիմոնյանը՝ վստահություն հայտնելով, որ երևանցիները բոլորին իրարից տարբերում են։

584