Թայվան կղզին չունի իրավական հիմք ՄԱԿ-ում սեփական ներկայացուցչության համար: Այս մասին երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։

«ՄԱԿ-ի 2758 բանաձևի ընդունումից հետո, քաղաքական, իրավական և ընթացակարգային տեսակետից, [ՉԺՀ-ին] տրվեց ամբողջ Չինաստանը, ներառյալ Թայվան կղզին ներկայացնելու իրավունքը: Սա նշանակում է, որ այնտեղ կարող է լինել միայն մեկ տեղ ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչի համար: ՄԱԿ-ում երկու ներկայացուցիչներ չկան Չինաստանը ներկայացնելու համար՝  և՛  Չինաստանը, և՛ Թայվանը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Թայվանի արտաքին գործերի նախարարությունը դաշնակիցներին խնդրել էր հաջորդ շաբաթ բացվելիք Գլխավոր ասամբլեայում (ԳԱ) բարձրացնել ՄԱԿ-ում իր մուտքի հարցը: Գերատեսչության ղեկավարի տեղակալ Թիան Չժոնգուանգի խոսքով՝ Թայբեյը նաև խնդրել է դաշնակիցներին համապատասխան կոչով հաղորդագրություններ ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

521