Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որ Գյումրի քաղաքում սեփական տներից մեկի տանիք է բարձրացել 10-ամյա երեխան և սպառնում է ցած նետվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ օպերատիվորեն ժամանել են Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Իրավապահներին ու բժիշկներին, ապա նրանց միացած քաղաքացիներին ու տղայի ծնողներին հաջողվել է համոզել, որպեսզի երեխան չդիմի ծայրահեղ այդ քայլին և երեխան այս պահին շտապօգնության ավտոմեքենայի մեջ հոգեբանական օգնություն է ստանում բժիշկների կողմից։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ տեղեկություններ չենք հրապարակում։

1553