Ազգային ժողովի վավերացմանը ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, որով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները։ Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին` Երևանում:

 

«Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված հարաբերությունները», - ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը

Լիազոր մարմիններ են հանդիսանալու Հայաստանի և Չեխիայի Պաշտպանության նախարարությունները:

699