Սեպտեմբերի 12-ին` ժամը 18։50-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Տուժածներ Զ․ Չ․-ն և Վ․ Յ․ Ս․-ն շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել են առաջին բուժօգնություն. հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

733