Հայտնաբերվել է ռուսաստանցի հայտնի բլոգերի կնոջ դիակը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Երեկ երեկոյան, ժ․21։30 սահմաններում, երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կնոջ դին։
Քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
«Նախաքննություն է իրականացվում՝ պարզելու մահվան պատճառները, հանգամանքները։ Դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։
Ի դեպ, Ռոմանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է կնոջ մահվան մասին. «Այլևս Յանան չկա։ Նա չկարողացավ ապրել առանց դստեր...»։
15 Սեպտեմբեր, 2023 15:23
2390