
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը չի մեկնաբանել Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի անհետացման մասին լուրերը։ Համապատասխան հարցը նրան լրագրողներն ուղղեցին ուրբաթ կայացած ճեպազրույցում։
«Ես ծանոթ չեմ համապատասխան իրավիճակին»,- ասել է դիվանագետը։
Չինաստանի պաշտպանության նախարարը երկու շաբաթ է, ինչ հանրության առջեւ չի հայտնվել, երեկ հայտնել է Reuters-ը։ Նշվում է, որ նրա մասնակցությամբ մի քանի հանդիպումներ նույնպես հետաձգվել են։
Financial Times-ը (FT), վկայակոչելով ԱՄՆ հետախուզության որոշ զեկույցներին ծանոթ երեք ամերիկացի պաշտոնյաների, պնդում է, որ Լի Շանգֆուն հետաքննվում է և հեռացվել է պաշտոնից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանրային միջավայրից անհետացել է նաեւ Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգը։