Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 15-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, հոգեկան ներգործության՝ 6, խարդախության և զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, ընտրական իրավունքի խախտման՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 3-ական, խոշտանգման, ավազակության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խուլիգանության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, համակարգչային հափշտակության, դրամանենգության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, մշակումն արգելված թմրամիջոց պարունակող բույսեր ապօրինի ցանելու և աճեցնելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար. 6 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

246