Դատախազությունը պահանջում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենից բռնագանձել 3 անշարժ գույք և շուրջ 161 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
- Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը` 562 մլն 160 հազար դրամ.
- 133 մլն 580 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 28 մլն 69 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
19 Սեպտեմբեր, 2023 15:30
860
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
05 Մայիս, 2025 17:24
ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի նկատմամբ
25 Ապրիլ, 2025 17:25
Վերականգնվել է պետությանը պատճառված՝ 1 միլիոն 662 հազար դոլարին համարժեք 650 միլիոն դրամ վնասը. Դատախազություն
14 Ապրիլ, 2025 13:21