
Թրամփը մանրամասն չի տիրապետում Կոսովոյի խնդրին, լուծման պատմությունը անջատում հանուն փրկության սկզբունքը: Araratnews.am-ին ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությանն ի պատասխան:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը ամերիկահայերի հետ հանդիպմանը Արցախի խնդրի մասին խոսելիս երեկ հայտարարել էր. «Եթե գիտես ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում»:
Ըստ քաղաքագետի՝ Թրամփն ընդամենը ակնարկել էր Կոսովոյի հետ կնքված ազատ առեւտրի համաձայնագիր ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: «Մինչ նոյեմբերի 3-ը ցանկացած բան, որ լսեք Միացյալ Նահանգներից, համադրեք նախընտրական պրոցեսների հետ»,- կարծում է քաղաքագետը:
Ըստ էության Մինսկի խմբի համանախագահների ջանքերով հրադադարը Ադրբեջանը խախտեց: Ո՞րն է լինելու հաջորդ քայլը: «Դժվարանում եմ ասել: Կա նաև Մինսկի խմբի նախագահների անձնական հեղինակության հարցը: Ադրբեջանը լուրջ հարված հասցրեց այդ հեղինակությանը: Բոլորն էլ գիտեն՝ ով է խախտել հրադադարի ռեժիմը: Եթե ոչ այս փուլում, ապա հետո»,- կարծում է քաղաքագետը:
Հարցին՝ այս փուլում հարցը դիվանագիտորեն չի՞ լուծվելու, Սուրեն Սարգսյանը հիշեցրեց Մոսկվայի եւ ԱՄՆ-ի բանակցությունները: «Դրանցից ավելին ինչ պիտի լինի, որ Ադրբեջանին նստեցնեն բանակցության սեղանի շուրջ: Խնդիրը պետք է լուծենք ռազմի դաշտում»,- կարծում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել Արցախի դեմ, որին մասնակցում են Թուրքիան, վարձկան ահաբեկիչները: Ադրբեջանը երեք անգամ խախտել է հոկտեմբերի 10-ին, 18-ին, 26-ին ձեռք բերված հումանիտար հրադադարը: Ադրբեջանը թիրախավորում է լրագրողներին, խաղաղ բնակչությանը, մշակութային կառույցներն անթույլատրելի զինատեսակներով:
Սոնա Դավթյան