Հարվածներ են հասցվել բնակելի շինությունների, որոնց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չի եղել

Սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են նաև քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։
«Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, վնասվել են նաև ավտոմեքենաներ։ Ընդ որում, դրանց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել։
Կապի և տրանսպորտի բացակայության, ինչպես նաև Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհների արգելափակմամբ պայմանավորված՝ առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ ճշտել վնասի չափը»,- ասված է հայտարարությունում։
22 Սեպտեմբեր, 2023 20:44
507
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
05 Դեկտեմբեր, 2023 23:37
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
05 Դեկտեմբեր, 2023 23:09
Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են. ֆուտզալի ԱԱ
05 Դեկտեմբեր, 2023 22:52