Արցախից հերքում են՝ փաստաթղթեր չեն այրվում

Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչներն ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից: Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հայտարարությունում:
23 Սեպտեմբեր, 2023 01:45
706