ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ

Հայկ Խանումյանը սկանդալային ու ողբերգական դետալ է բացահայտել. Արցախի իշխանությունները "սեպտեմբերի 7֊ին, ադրբեջանցիներից վերջնագիր էին ստացել, որ նախագահի ընտրության դեպքում (հասկացիր` Սամվել Շահրամանյանի նախագահ դառնալու դեպքում) իրականացվելու է ռազմական գործողություն։ Դրանով հանդերձ նախագահների խմբակը (Արկադի Սահակյան, Բակո Սահակյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան+Ռուբեն Վարդանյան) գնաց այդ քայլին, իսկ թշնամու վերջնագիրը փորձեց օգտագործել Շահրամանյանի ընտրությունը խանգարել ցանկացող քաղաքական ուժերի դեմ։ Պատմությունը դաժան է, փաստերի ֆիքսումը` առավելևս։ Արցախի վերջին 4 նախագահները և 22 պատգամավորները դարձան Արցախի պետականության գերեզմանափորը։"

Այսպիսով, նկուղային 5-յակը իմացել է, որ նախագահազավթմանն Արցախում հաջորդելու է Ադրբեջանի հարձակումը. ում ցուցումով են նրանք կայացրել այդ որոշումը, իմանալով որ տանում են պատերազմի... Ինչ հաշվարկով են նրանք Արցախը դեմ տվել պատերազմին, բերելով այս աղետը?

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

1453