«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի թիվ 20/1, 22, Կոմիտասի պողոտայի թիվ 22 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Արարատի մարզի Ավշար, Նոյակերտ բնակավայրերի գազասպառողների, «Գավբազ», «Տիգ Հար» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ Այգավանի մասնաճյուղի, «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ի, Նարեկ Սարուխնյան Ա/Ձ-ի և սեփականատեր Գալուստ Հովհաննիսյանի գազամատակարարումը:

Սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

1604