Երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի. ԼՂ ԱԻՊԾ

Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն, ևս մեկ քաղաքացի։ Իսկ Կարմիր գյուղից՝ մեկ տարեց կին։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի՝ Վանք գյուղից։
Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։
Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն ադրբեջանական կողմը փոխանցել է հայկական կողմին։
Ընդհանուր առմամբ երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար է։
26 Սեպտեմբեր, 2023 16:19
235
Վահան Կոստանյանը կլոր-սեղան քննարկմանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները
17 Սեպտեմբեր, 2025 23:43
Չվախենալ «կրակել դեպի աստղերը» և երբեք չդադարել երազել. «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում Արշավիր Մինասարյանը հանդես եկավ մոտիվացիոն բանախոսությամբ
17 Սեպտեմբեր, 2025 23:42
Սերժի ու Քոչարյանի հերթական շուստրիությունը․ Կոնջորյան
17 Սեպտեմբեր, 2025 23:22