ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը կայցելի Ադրբեջան։

Այս մասին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, որն ուղեկցել է նրան ուղևորության ժամանակ։

Սամանթա Փաուերը Հայաստան այցի շրջանակներում այցելել է Գորիս, որտեղ ժամանում են ղարաբաղցի բռնի տեղահանված հայերը։ Այնուհետև պատվիրակությունը կմեկնի Ադրբեջան:

Հովհաննիսյանի խոսքով, Փաուերն արդեն հայտարարել է, որ այցի հիմնական նպատակը մարդասիրական օգնությունն է։ Նախատեսվում են նաև Հայաստանին օժանդակության լրացուցիչ ծրագրեր։

 

699