Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռաիսին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ»,- ասվում է ուղերձում։

Պուտինն ու Ռաիսին նաև փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա) աշխատանքը ակտիվացնելու հարցում։

Ինչպես նշվում է, ՌԴ ղեկավարը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին։

 

731