
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը, որը պաշտոնական այցով գտնվում է տարածաշրջանում, երեկ եղել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Այս մասին նա գրել է X-ի իր հարթակում՝ կիսվելով տպավորություններով.
«Այսօր ես Երևանից մեքենայով գնացի Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որն այժմ ողողված է Լեռնային Ղարաբաղը լքող մարդկանցով։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստան է փախել 28 հազար քաղաքացի: Ժամանում են ուժասպառ, քաղցած և տրավմատիկ ընտանիքներ՝ ունենալով միայն մի քանի ունեցվածք»:
Today, I drove from Yerevan to near the entrance to the Lachin corridor, which is now flooded with people leaving Nagorno-Karabakh. 28k have fled to Armenia in just the last few days. Exhausted, hungry, & traumatized families are arriving, with only a few of their possessions. pic.twitter.com/84XlbZVm8m
— Samantha Power (@PowerUSAID) September 26, 2023