Ռուբեն Վադանյանի իրավունքների պաշտպանության երաշխավորման մասով անհատական միջանկյալ ժամանակավոր միջոց  պահանջելու դիմում երեկ ուղարկել ենք դատարան: Դատարանից պահանջել ենք կոնվենցիայի հիման վրա երաշխավորել Վարդանյանի իրավունքները` կյանքի իրավունք եւ խոշտանգման անմարդկային դաժան վերաբերմունքի արգելք: Կապի մեջ ենք նաեւ իր հարազատների հետ,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց  Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Թե որքանով է ծանոթ Բաքվի սեւ ցուցակին՝ Կիրակոսյանն ասաց, որ ամբողջին ծանոթ չէ. «Մամուլում տարբեր հրապարակումներ կան, որտեղ տարբեր անձանց անուններ են նշվում, որոնք Բաքվի կողմից թիրախավորվում են, միգուցե կան այլ մարդիկ, որոնց մասին ես չգիտեմ»,- ասաց նա։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսքով՝ հրապարակված ցուցակներում արդեն տեսնում են այն անձանց անունները, որոնք վտանգի կամ ռիսկի գոտում են, հաճախ նաեւ մարդկանց խմբերի մասին է խոսքը, նշեց` այդ ուղղությամբ եւս  հետեւողական են լինելու:

 

1126