
Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ընթացքում հարցի հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Ռուստամ Բաքոյանին, նշելով. «Ըստ գործող օրենսդրության՝ նախատեսվում է, որ ծնողներից մեկը նախկինում ունեցել է քաղաքացիություն կամ ծնվել է ՀՀ-ում եւ որ 18 տարին լրանալուց՝ 3 տարվա ընթացքում դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու։ Հիմա, եթե երեք տարին լրանալուց հետո չի դիմել քաղաքացիություն ստանալու համար՝ ի՞նչն է հիմք հանդիսացել նախագիծը Ձեր կողմից ներկայացնելու, ի՞նչ դժվարությունների է բախվել անձը, երբ 3 տարին լրացել է այդ դեպքում է որոշել, որ պետք է ՀՀ քաղաքացիության համադ դիմի»։
Բաքոյանը նշեց, որ եթե անձի 18 տարին լրանում է՝ մինչեւ 21 տարեկանը չի դիմում, ապա ինքը զրկվում է այս հնարավորությունից. «Իսկ մեր առաջարկով՝ ցանկացած տարիքում անձը հնարավորություն ունի դիմելու եւ մեկ տարի բնակվելուց հետո ստանալու քաղաքացիություն»։
Մանրամասները՝ տեսանյութում.