Ուելսը կապի մեջ է ՈւԵՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ՝ երևանյան հանդիպման անվտանգության հարցով
Ուելսի ղեկավարները կապի մեջ են Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի հետ՝ նոյեմբերին Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստանում կայանալիք խաղից առաջ անվտանգության հարեցերով՝ կապված Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության սրման հետ։
Պարբերականը նշում է, որ նոյեմբերի 18-ին Ուելսը տանտերերին կհանդիպի մայրաքաղաք Երևանում, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղից 171 մղոն հեռավորության վրա:
ՈւԵՖԱ-ն նույնպես հետևում է իրավիճակին, քանի որ չի ծրագրվում քննարկել խաղն այլ վայր տեղափոխելու հարցը, իսկ Ուելսը ակնկալում է խաղալ Երևանում:
Ինչպես նշում Է Daily Mail-ը, Ուելսում մտավախություն ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է խանգարել Երևանում կայանալիք խաղի անցկացմանը:
29 Սեպտեմբեր, 2023 18:58
1085
Մենք այստեղ ենք՝ մանրամասն ծանոթանալու այն մարտահրավերներին, որոնց բախվում է Հայաստանի մեդիա համակարգը. Նատալի Փաուելս
30 Հոկտեմբեր, 2025 19:26
ՆԳՆ պարզաբանումը՝ Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների ձերբակալման մասին
21 Նոյեմբեր, 2023 16:26
Ուելսի ֆուտբոլի կանանց ընտրանին չի ժամանի Հայաստան
11 Մարտ, 2022 15:34