Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

Հիմա մարդիկ էլի կգան, կասե՞ն, ո՞ւր է, ո՞րտեղ ես տենսում, որ մարդիկ ու խմբեր կան, որ հեղաշրջում են պատրաստում, պատերազմի առաջին օրվանից հակաքարոզչություն անում, երկրորդ ճակատ բացում և այլն....
Իրականում ամեն կերպ աշխատում եմ չգրել էս թեմայով:

Բայց լռե՞նք, երբ պատերազմող երկրում այդ երկրի հիմնադիրներից մեկը, երբեմնի անկախության համար պայքարողը, բաց տեքստով ռազմական հեղաշրջման փորձ է անում:

Խոսքը Վազգեն Մանուկյանի մասին է:
Ու պարզ է, որ դա իր անձնական նախաձեռնությունը չէ:
Պարզ է, որ սա իրավիճակից թելադրված կոչ չէ, այլ դեռ պատերազմից առաջ էլ նախապատրաստված գիծ, որի գագաթնակետերից է այս բաց հայտարարությունը:

Չծավալվեմ:
Գուցե մարդիկ էլի ուզում են իրենց ջայլամի տեղ դնեն:
Գուցե մեր իշխանությունն էլ համարում է, որ սա նորմալ է:

Գուցե մարդիկ ասեն, նորմալ է, որ երբ հենց այս պահին, այս օրերին վճռվում է Հայրենիքի ճակատագիրը՝ Լաչինի ուղղությամբ ճակատամարտերում, ռազմական հեղաշրջման կոչով հանդես գալը:

Բայց հայ ժոովուրդն իր տեղում է:
Իր իշխանության ուզուրպացիան չի թույլատրի:

 

2195