Պուտինի ժամանակացույցում Իսրայելի և Պաղեստինի ղեկավարության հետ շփումներ ներառված չեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի ծրագրում կապ հաստատել Իսրայելի և Պաղեստինի բարձրագույն ղեկավարության հետ, սակայն նման շփումները կարող են անհապաղ համաձայնեցվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին ժամանակացույցում նման շփումներ չկան, շփումներն իրականացվում են դիվանագիտական գերատեսչությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում նման շփումները կարող են կազմակերպվել շատ ու շատ արագ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Պեսկովի խոսքով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը «շատ մեծ վտանգ է տարածաշրջանի համար»։
09 Հոկտեմբեր, 2023 17:19
381
ՀՀ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը
04 Նոյեմբեր, 2023 00:28
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության ձախողման վառ օրինակ է․ Պուտին
10 Հոկտեմբեր, 2023 20:53
Պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով ԵՄ Խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին
16 Մայիս, 2021 21:15