Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը «Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության ձախողման վառ օրինակ է»։
Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հանդիպմանը նա նշել է, որ Վաշինգտոնը փորձում է «մոնոպոլիզացնել կարգավորումը», սակայն ամերիկյան իշխանությունները չեն փորձել փոխզիջում գտնել, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար։
Փոխարենը, նրա խոսքերով, Սպիտակ տունը «առաջ է մղում իր սեփական գաղափարներն այն մասին, թե ինչպես դա պետք է արվի»:
«ԱՄՆ-ը ճնշում է գործադրել երկու կողմերի վրա, բայց ամեն անգամ՝ առանց պաղեստինյան ժողովրդի հիմնարար շահերը հաշվի առնելու։ Ես առաջին հերթին նկատի ունեմ Պաղեստինի անկախ ինքնիշխան պետության ստեղծման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների իրականացման անհրաժեշտությունը»,- ասել է ՌԴ ղեկավարը։