«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» խմբակցությունները որոշել են կնքել հուշագիր՝ հաշվի առնելով Երեւան քաղաքում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Այս մասին քաղաքապետ ընտրվելուց հետո հայտարարեց Տիգրան Ավինյանը։

«Եվ 2023 թվականի սեպտեմբերի 17-ի Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների արդյունքում ձեւավորված «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» խմբակցությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը եւ անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ եւ նպատակ ունենալով Երեւան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի՝ մարդկանց համար հարմար եւ հասանելի քաղաք՝ կյանքի կոչել «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների նախընտրական ծրագրերը՝ որոշեցին սկսել համագործակցություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի զարգացման եւ երեւանցիների բարօրության»,- ասաց Ավինյանը եւ նշեց, որ Երեւան քաղաքի կառավարումը իրականացնելու են միասին՝ պատասխանատվությունը կիսելով։

763