Իրանի և Լիբանանի հնարավոր միջամտությունը պաղեստինա-իսրայելական հակամարտությանը կարող է հանգեցնել նավթի գների կտրուկ աճին, ինչը բացասաբար կանդրադառնա համաշխարհային տնտեսության վրա: Bloomberg-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ամերիկացի տնտեսագետ Նուրիել Ռուբինին, որը կանխատեսել էր 2008 թվականի ճգնաժամը։

«Եթե Իրանը հրամայի «Հեզբոլլահին» հարձակվել Իսրայելի վրա, նավթի մատակարարումները Պարսից ծոցից կխաթարվեն, նավթի գները կտրուկ կբարձրանան, ինչը մեծապես կազդի (համաշխարհային) տնտեսության վրա»,- ասել է նա։ Հումքային ապրանքների գների աճը համաշխարհային տնտեսությունում կհանգեցնի «ստագֆլյացիոն շոկի»,- մանրամասնել է փորձագետը։

Ինչպես բացատրել է Ռուբինին, նավթի բարձր գները հանգեցնում են ավելի դանդաղ տնտեսական աճի և ռեցեսիայի, ինչպես նաև հրահրում են գնաճ: Նրա կարծիքով, «Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտության» ռիսկերը ներկայումս թերագնահատված են համաշխարհային ֆինանսական շուկաներում։ 

419