Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Խորվաթիան պարտվել է Ուելսին, և Հայաստանի հավաքականը շանս է ստանում:

Հայաստանը կրկին նույն հնարավորությունն ունի դուրս գալու Եվրո 2024: Ավելին, հիմա ամեն ինչ կախված է միայն մեզանից, եթե վերջին երկու խաղերում Ազգային հավաքականը տանի հաղթանակ, ապա անկախ մեր մրցակիցների խաղերից, Եվրո 2024թ. երկրորդ ուղեգիրը մեր խմբից կվաստակի Հայաստանի ազգային հավաքականը: Մեր թիմն այս պահին ունի 7 միավոր և երկրորդ տեղում գտնվող թիմերին՝ Ուելսին և Խորվաթիային, զիջում է 3 միավորով, և քանի որ Ուելսը այսօր հաղթեց Խորվաթիային, խմբից երկրորդ ուղեգիրը կրկին կարող են վաստակել երեք թիմեր: Նոյեմբերին մեր թիմը հենց այս երկու հավաքականների հետ կանցկացնի իր վերջին խաղերը, տանը Հանրապետական մարզադաշտում կընդունենք Ուելսին և մի քանի օր անց վերջին խաղը Զագրեբում կխաղանք խորվաթների հետ:

1821