Լիբանանը պնդում է, որ Իսրայելը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել
Իսրայելի պաշտպանության բանակը լիբանանյան սահմանային շրջանները գնդակոծելիս օգտագործել է սպիտակ ֆոսֆորային զինամթերք: Այսպիսի հայտարարություն է արել լիբանանյան Al Wataniya գործակալությունը։
Նրա խոսքով՝ հարձակումներն իրականացվել են հիմնականում բնակեցված վայրերի վրա։ Կրակի տակ են հայտնվել, այսպես կոչված, Կապույտ գծի (լիբանանա-իսրայելական սահման) հարակից տարածքները։ Հարձակման հետևանքով կան զոհեր, սակայն ստույգ թիվը չի հաղորդվում։
Հոկտեմբերի 11-ին գործակալությունը պնդում էր, որ իսրայելական զորքերը ֆոսֆորային զինամթերք են օգտագործել հարավային Լիբանանի արևմտյան հատվածի վրա հարձակումների ժամանակ։ Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին այնուհետև հայտարարել է, որ երկիրը ֆոսֆորային ռումբեր չի օգտագործում։
17 Հոկտեմբեր, 2023 16:38
875
Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ
27 Հունիս, 2026 14:23
Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները մեկ օրով երկարաձգվեցին․ Asharq al-Awsat
26 Հունիս, 2026 13:49
Վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանում իրավիճակը ամենախաղաղն է եղել․ Վենս
22 Հունիս, 2026 15:50
Նախաքննությամբ հաստատվել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբ կիրառելու փաստը. Արցախի դատախազություն
09 Դեկտեմբեր, 2022 22:45
Սպիտակ ֆոսֆորն ինքնաբռնկումից հետո կարող է առաջացնել մոտ 1300 աստիճան այրում (տեսանյութ)
07 Նոյեմբեր, 2020 20:31
BarsMediaն անդրադարձել է Արցախում հակառակորդի կողմից ֆոսֆորային զենքերի կիրառմանը (տեսանյութ)
03 Նոյեմբեր, 2020 00:57