Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Սահմանին իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է»,-ասաց փոխնախարարը:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցին՝ Սարգսյանը վստահեցրեց, որ Պաշտպանության նախարարի այցի շրջանակներում քննարկումների արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն կտրամադրեն:

504