«‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում 2023թ. հոկտեմբերի 23-ին թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: 

 Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:

1166