Գազայի հատվածում հակամարտության սրման սկզբից ի վեր ավելի քան 2,3 հազար երեխա է մահացել․ ՅՈՒՆԻՍԵՖ

Հակամարտության սրման սկզբից Գազայի հատվածում զոհվել է առնվազն 2,3 հազար երեխա, վիրավորվել՝ ավելի քան 5,3 հազարը։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարության մեջ։
«Վերջին 18 օրվա ընթացքում Գազայի հատվածը ականատես է եղել իր երեխաների ավերիչ զոհերի՝ շարունակվող հարձակումների հետևանքով զոհվել է 2360, վիրավորվել՝ 5364»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ պարզաբանվում է, որ օրական ավելի քան 400 երեխա է սպանվում կամ վիրավորվում։ «Այս 18-օրյա ժամկետը ներկայացնում է Գազայի հատվածում և Իսրայելում մարտերի ամենամահաբեր էսկալացիան, որին ականատես է եղել ՄԱԿ-ը 2006 թվականից ի վեր»,- ասվում է հայտարարության մեջ:
25 Հոկտեմբեր, 2023 16:06
519
Շրջակա միջավայրի նախարարը բարձր գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կատարած աշխատանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում
22 Ապրիլ, 2024 22:56
ԵՄ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը
29 Փետրվար, 2024 18:06
ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնյան ընդգծել է Հայաստանում փախստական երեխաներին շարունակական աջակցության անհրաժեշտությունը
22 Դեկտեմբեր, 2023 16:09