Հոկտեմբերի 21-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Ա. Բ.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 23:00-ից միչև հոկտեմբերի 21-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Սվաճյան փողոցում տեղադրված իրեն պատկանող «Թել-սել» վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել ողջ գումարը:

Shamshyan. com-ի տեղեկություններով դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Գաբրիելյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագետները: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բ.-ն անհատ ձեռներեց է, իսկ «Թել-սել»-ից հափշտակել են մոտ 3 մլն դրամ:

880