Ֆրանսիայում ապրող հայերը երկկողմանի փակել են դեպի Վալանս քաղաք տանող A7 մայրուղին՝ խաղաղ ցույց իրականացնելով՝ հաջակցություն Արցախի: Այդ ընթացքում խցանման մեջ գտնվող թուրքեր են հայտնվել այդ տարածքում և մուրճով ու դանակով հարձակվել հայերի վրա: Տուժել է 10 մարդ, այդ թվում՝ կին և երեխա: Թուրքերի կողմից գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած հայ երիտասարդին շտապօգնության մեքենայով տեղափոխել են բուժհաստատություն, նրա վիճակը ծանր է: Ակցիայի մասնակիցը վստահեցնում է, որ մուրճերով և դանակներով հարձակված թուրքերը պատրաստված էին և նրանք, ամենայն հավանականությամբ, ֆրանսաբնակ թուրքեր չէին, այլ Թուրքիայից եկած տեռորիստական խումբ էր: Մանրամասները՝ տեսանյութում:


© factor.am

1352