Նեթանյահուն հրաժարվել է ստորագրել Գազա ներխուժելու պատրաստի ծրագիրը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է ստորագրել Գազայում ցամաքային գործողության բանակի վերջնական պլանը, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Իսրայելական բանակի հրամանատարությունն արդեն մշակել է ներխուժման վերջնական պլանը, սակայն Նեթանյահուն զայրացրել է բարձրաստիճան սպաներին՝ հրաժարվելով ստորագրել այն», - նշվում է հրատարակության մեջ՝ վկայակոչելով զրուցակիցներին, ովքեր ցանկացել են անհայտ մնալ։
Պարբերականի տվյալներով՝ իսրայելական զորքերը կենտրոնացած են Գազայի հատվածի հետ սահմանին եւ պատրաստ են հարձակման, սակայն քաղաքական ու ռազմական առաջնորդները չեն կարողանում ընդհանուր որոշման գալ։ Երկրի ղեկավարությունը դեռ չի որոշել, թե ինչպես, երբ և արդյոք անհրաժեշտ է ցամաքային գործողություն անցկացնել անկլավում։
27 Հոկտեմբեր, 2023 17:38
533
Նեթանյահուն չպետք է մոռանա, որ ՄԱԿ-ի որոշմամբ ստեղծվեց Իսրայելը․ Մակրոն
16 Հոկտեմբեր, 2024 15:30
Նեթանյահուն որոշել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումը հետաձգել մինչև ԱՄՆ-ի ընտրությունները
05 Օգոստոս, 2024 15:51
Նեթանյահուն ճողվածքի վիրահատությունից հետո աշխատում է տնից
03 Ապրիլ, 2024 23:30