Փրկարարները հոկտեմբերի 21-29-ը վեց օձ են տեղափոխել անվտանգ տարածք

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 21-29-ը 16 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, օձերը նկատվել են, մասնավորապես, Երևանում, Աշտարակ, Գյումրի, Ալավերդի քաղաքներում և Բալահովիտ գյուղում։
Ըստ աղբյուրի՝ դեպքերիի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննումներ, որոնց արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 3 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
29 Հոկտեմբեր, 2023 16:59
416